Զինծառայողները, որոնք երեկ տարածված տեսանյութում երեւում են, չեն գերեվարվել. ՊՆ
Այն տղաները, որոնք երեկ տարածված տեսանյութում երեւում են՝ բոլորը ողջ առողջ են եւ այդ միջադեպի արդյունքում մենք գերի չունենք: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
Պաշտպանական գերատեսչությունից նշեցին, որ նրանք բոլորը վերադարձել են եւ գերեվարվելու մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել հայ եւ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որտեղ վերջիններս զենքի սպառնալիքով հայ զինծառայողներին իջեցնում են դիրքերից: Երեկ ՊՆ-ն հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին եւ ծառայողական քննություն է նշանակվեl: