երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ժամը 13:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ժամը 13:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից: 
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: 
 
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
 
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: