շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զանգելանի հատվածում անհետ կորածների հարազատները պահանջում են որոնողական աշխատանքներ իրականացնել

Զանգելանի հատվածում անհետ կորածների հարազատները պահանջում են որոնողական աշխատանքներ իրականացնել

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այստեղ ներկաների հարզատներն անհետ կորել են Զանգելանի հատվածում:

Ծնողները պահանջում են որոնողական աշխատանքներ իրականացնել այս  հատվածում։

Խոսքը վերաբերում է կոնկրետ մի օպերացիայի, որը տապալվել է՝ մի մասը փախել են, մի մասը անհետ կորել, կան նաև գերեվարվածներ. «Ապացույցներ կան, որ անհետ կորածներից ոմանք գերի են ընկել: Մենք տեսանյութ ունենք, որ 6-7 անձի գերի ընկնելը հաստատվել է: Ադրբեջանը չի հաստատել, ուղղակի ծնողներն իրենց երեխաներին տեսել են՝ ձեռքերը կապված, շարքով տանելիս»,-ասաց ներկաներից մեկը:

Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո  Մալխասյանը մոտեցավ ծնողներին և վստահեցրեց բողոքի ակցիա իրականացողներին, որ այսօր կամ վաղը աշխատանքները իրականացվելու են:

  • Կիսվել: