կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել․ հայկական կողմը վիրավոր ունի. ՊՆ

Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել․ հայկական կողմը վիրավոր ունի. ՊՆ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:

Այս մասին հայտնել է Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», - ասաց Ասատրյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: