կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական

Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 5-ին Էջմիածնում: 1977 թվականին ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը։

1977-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում: 1982-2018 թթ. ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգում:

 

2001 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ ներկայացուցիչը ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական պայքարի կենտրոնում։

1989-1994 թվականներին մարտական հանձնարարություններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

  • Կիսվել: