ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վաղարշակ Հարությունյանը «Մարտական խաչ» շքանշան է հանձնել Նարեկ սարկավագի այրուն

Վաղարշակ Հարությունյանը «Մարտական խաչ» շքանշան է հանձնել Նարեկ սարկավագի այրուն

ՀՀ նախագահի հրամանագրով ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Մարտի 25-ին՝ Նարեկ սարկավագ Պետրոսյանի ծննդյան 33-րդ տարեդարձի օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պետական պարգևը հանձնել է Նարեկ սարկավագի կնոջը՝ Մարիամ Բզնունուն:

Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել գնդերեցների, մասնավորապես՝ Նարեկ սարկավագի դերակատարումը պատերազմի օրերին։

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքները մշտապես գտնվելու են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում:

  • Կիսվել: