շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վաչագան Ներսեսյանը նշանակվել է Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնում

Վաչագան Ներսեսյանը նշանակվել է Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնում

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր Վաչագան Ներսեսյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Վաչագան Ներսեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ» , - նշված է հրամանագրում։

  • Կիսվել: