հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուսումնամարզական թռիչքներ են, խուճապի կարիք չկա. ՊՆ խոսնակ

Ուսումնամարզական թռիչքներ են, խուճապի կարիք չկա. ՊՆ խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է լրատվամիջոցներից մեկում հայտնված տեղեկությանը, թե «Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել»:

 

«Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա:

 

Հ․ Գ․ ավիացիոն տեխնիկայի գերցածր բարձրության թռիչքները կոնկրետ վարժաձևեր են և հրապարակելն էլ պարտադիր չէ»,- գրել է Ստեփանյանը:

  • Կիսվել: