հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայի՝ այս ձևով ներգրավվածությունը բացառելի չէ. Աբրահամյան

Թուրքիայի՝ այս ձևով ներգրավվածությունը բացառելի չէ. Աբրահամյան

Մի քանի տեղ մամուլում հանդիպեցի, որ սիրիական աղբյուրների փոխանցմամբ, թուրքական ուժերը Աֆրինում իրենց ենթակա զինյալների համար գրանցման կենտրոններ են հիմնել՝ ենթադրաբար դրանց հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար: Այս ասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

՛՛Չգիտեմ, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, բայց հիշում եմ, որ տարիներ առաջ Ադրբեջանի օրենսդրությունում փոփոխություններ մտցվեցին, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանի քաղաքացի չհամարվողներին ծառայություն կրել այդ երկրի զինված ուժերում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը նման փորձ ունեցել է հատկապես 90-ականներ պատերազմի ժամանակ, նման տեղեկություններ կար նաև ապրիլյան մարտական գործողությունների օրերին, ապա Թուրքիայի՝ այս ձևով ներգրավվածությունը բացառելի չէ, ոչ էլ զարմանալի:

Մեկ է՝ իրենց չի փրկի՛՛,-նշել է նա:

 

 

 
 

  • Կիսվել: