Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել նոր ենթակառուցվածքների շինարարական ընթացիկ աշխատանքներին
ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել նոր ենթակառուցվածքների շինարարական ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, ինչպես նաև զորամասի՝ նոր վարժասարքերով համալրված լսարաններին։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում:
՛՛Ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։
Այցի ընթացքում հարգանքի տուրք եմ մատուցել զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց նվիրված հուշապատի մոտ՛՛,-նշել է նա։


