երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սուրեն Պապիկյանը հետևել է նոր կառուցվող զորամասի շինարարական աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Սուրեն Պապիկյանը հետևել է նոր կառուցվող զորամասի շինարարական աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Հանրապետության հարավային սահմանագոտի կատարած աշխատանքային այցի երրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մի շարք զորամասերում, որտեղ հետևել է մարտավարամասնագիտական գործնական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև նոր կառուցվող զորամասի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Սուրեն Պապիկյանը կարևորել է, որ խստորեն պահպանվեն լայնածավալ շինարարական աշխատանքների որակական ամենաբարձր չափորոշիչներն ու դրանք ավարտելու համար սահմանված ժամկետները:

 

 

  • Կիսվել: