ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
 
ՀՀ պաշտպանության նախարարը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:
 
 

  • Կիսվել: