կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը Սոթքի հատվածում ռազմական տեխնիկա, լրացուցիչ անձնակազմ է կենտրոնացնում․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանը Սոթքի հատվածում ռազմական տեխնիկա, լրացուցիչ անձնակազմ է կենտրոնացնում․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈՒ համապատասխան  ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: