կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սիսիանի զորամասում կատարվել է ջրօրհնեքի արարողություն. զինվորներին մաղթել են խաղաղ և Աստվածային օրհնություններով լի ծառայություն

Սիսիանի զորամասում կատարվել է ջրօրհնեքի արարողություն. զինվորներին մաղթել են խաղաղ և Աստվածային օրհնություններով լի ծառայություն

Այսօր Սիսիանի N զորամասում կատարվել է ջրօրհնեքի արարողություն: Ջրօրհնեքը կատարել է Սիսիանի հոգևոր հովիվ Տ. Պարգև քհն. Զեյնալյանը և զորամասի գնդերեց Հակոբ սրկ. Գևորգյանը:

Իր օրհնության խոսքում Տեր Պարգևը հրամանատարական կազմին և զինվորներին մաղթել է խաղաղ և Աստվածային օրհնություններով լի ծառայություն:

Ջրօրհնեաց արարողության խաչքավորությունը ստանձնել է փոխգնդապետ Վահագ Մինասյանը:

  • Կիսվել: