երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շվեդիայի պատվիրակությանը ներկայացվել է ՀՀ ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Շվեդիայի պատվիրակությանը ներկայացվել է ՀՀ ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Էմիլ Գեբեոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Կողմերը կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

 

  • Կիսվել: