հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շուշիի կիրճի մեջ դրանց լցրին ու ջարդին մերոնք, 400 զոհ դրանք ունեն. Գագիկ Մելքոնյան

Շուշիի կիրճի մեջ դրանց լցրին ու ջարդին մերոնք, 400 զոհ դրանք ունեն. Գագիկ Մելքոնյան

ArmLur.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ` պարզելու համար, թե այժմ ինչ իրավիճակ է առաջնագծում: Մելքոնյանը նշեց, որ գիշերը Շուշիի հատվածից ներթափանցման փորձ է արվել թշնամու կողմից, սակայն հայկական կողմը դրանց շրջափակման է գցել ու արդեն կիրճում «սատկացրել»: Զրուցակիցը հայտարարեց, որ մոտ 400 զոհ ունի թշնամին:

Գագիկ Մելքոնյանի խոսքերով՝ պետք է բոլորը համախմբված մեկնեն առաջնագիծ, պայքարեն, որպեսզի առաջիկայում հաղթանակ ունենանք: Ըստ Մելքոնյանի՝ պետք չէ տներից հայտարարել, որ պետք է հակահարձակման ենթարկել, իրենք իրենց գործը լավ գիտեն, ամեն ինչ արվում է եւ առաջիկայում կլսենք հաջողությունների մասին:

  • Կիսվել: