ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը. ՀՀ ՊՆ

Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը. ՀՀ ՊՆ

Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

՛՛Օրերս անցկացվող ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 7-ին, ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը։

Զինծառայողները ստուգարքներ են հանձնել կրակային պատրաստություն առարկայից, և նրանց պատրաստության աստիճանը գնահատվել է տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։

Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ կհանձնեն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, ինչից հետո կամփոփվեն արդյունքները, և ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: