շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Շարունակվում է բանակային դիրքերի կահավորումը նոր և գերժամանակակից սարքավորումներով. Պապիկյան

Շարունակվում է բանակային դիրքերի կահավորումը նոր և գերժամանակակից սարքավորումներով. Պապիկյան

Բանակում ընթացող շինարարական աշխատանքների շրջանակում հետևողականորեն ընդլայնվում են զորանոցաշինության ծավալները, կատարելագործվում են կենցաղային պայմանները, շարունակվում է սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների բարելավումը: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:

՛՛Մշտապես մեծացվում է ինժեներաշինարարական աշխատանքների ծավալը, շարունակվում է բանակային դիրքերի կահավորումը նոր և գերժամանակակից սարքավորումներով:

Այս ամենն ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը և բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը՛՛,-ասաց պաշտպանության նախարարը:

  • Կիսվել: