երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում ՀՀ Սյունիքի մարզ

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում ՀՀ Սյունիքի մարզ

Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում ՀՀ Սյունիքի մարզ, ուր ներխուժել են ադրբեջանական ԶՈւ-երը: Ինչպես հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը, նման որոշում է կայացվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումից հետո:

Հիշեցնենք, Փաշինյանը Պուտինից ռազմական աջակցություն էր խնդրել՝ համաձայն փոխօգնության մասին հայ-ռուսական երկկողմ պայմանագրի:

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել էր աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին (հիշեցնենք, որ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը): 

  • Կիսվել: