հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հերքել է լուրը, թե Երեւանն աշխատում է ԼՂ-ից մարդասիրական միջանցքներ կազմակերպելու ուղղությամբ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հերքել է լուրը, թե Երեւանն աշխատում է ԼՂ-ից մարդասիրական միջանցքներ կազմակերպելու ուղղությամբ

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ՌԻԱ Նովոստի-ին հարցազրույց է տվել, որտեղ հերքել է այն տվյալները, թե Երեւանը աշխատում է Լեռնային Ղարաբաղից մարդասիրական միջանցքներ կազմակերպելու ուղղությամբ:

Նա նշել է, որ նման միջոցառումների անհրաժեշտություն չկա:

Նշենք, որ երկուշաբթի օրը ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով դեսպանին, հայտնել էին, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար տարհանման ծրագրի եւ հումանիտար միջանցքներ է ստեղծում:

՛՛Ես հայտարարել եմ, որ քանի որ ռմբակոծում են՝ ներառյալ Ստեփանակերտը՝ 1992 թվականից ի վեր առաջին անգամ, օդային գրոհների ժամանակ մարդիկ պետք է լինեն նկուղներում եւ ապաստարաններում: Եվ մենք մշակում ենք տարբերակներ եւ սցենարներ, թե ինչպես ռմբակոծությունների ժամանակ նրանց տանել ապաստարաններ, իսկ հետո մարդկանց վերադարձնել իրենց տներն ու բնակարանները՛՛,-բացատրել է դեսպանը:

Նա ասել է նաև, որ բնակչության տարհանման մասին խոսք չկա: ՛՛Միջանցքների կարիք չկա, մենք ունենք սահման (Լեռնային Ղարաբաղի հետ), այն աշխատում է, մարդիկ սովորական գնում եւ գալիս են, առեւտրաշրջանառությունն ընթանում է եւ այլն՛՛,-հավելել է նա:

 

 

  • Կիսվել: