շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ ՀՌՕ ռազմակայանի մասնագետներն «Ալագյազ» զորավարժարանում պլանային վարժանքի կմասնակցեն

ՌԴ ՀՌՕ ռազմակայանի մասնագետներն «Ալագյազ» զորավարժարանում պլանային վարժանքի կմասնակցեն

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ինժեներական զորքերի մասնագետները պլանային վարժանքի կմասնակցեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում և կկատարեն զորքերի ապահովման մի շարք խնդիրներ:
Զինծառայողները պարապմունքների ընթացքում դժվարանցանելի վայրերում շարասյունային ուղիներ կստեղծեն, հատուկ տեխնիկայի կիրառմամբ ականապատ դաշտերում անցուղիներ կստեղծեն զորքերի առաջխաղացման համար։
 
Ականապատ պատնեշների որոնման ժամանակ կգործարկվեն ականահետախույզ շների կինոլոգիական հաշվարկները, «Կորշուն» ականորսիչների կիրառմամբ ռազմական ինժեներները տեղանքում պայթյունավտանգ առարկաներ կորոնեն՝ միավորման ստորաբաժանումների շարժման ուղիների և տեղաշարժերի հետագա նախապատրաստման համար: Վարժանքների ընթացքում ռուսական ռազմակայանի մասնագետները կամրապնդեն գիտելիքներն ու գործնական հմտությունները ականապայթյունային գործում և տեղանքի ականազերծման ոլորտում, այդ թվում՝ գիշերային պայմաններում:

  • Կիսվել: