
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425