կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քոչարյանն ու Հարությունյանը քննարկել են բանակի կարողությունների ավելացմանը վերաբերող հարցեր

Քոչարյանն ու Հարությունյանը քննարկել են բանակի կարողությունների ավելացմանը վերաբերող հարցեր

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը քննարկել են բանակի կարողությունների ավելացման և անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վերջին երեք օրը ես գտնվում էի Արցախի Հանրապետությունում, այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ առնչվել, որոնք վերաբերում են մեր բանակի կարողությունների ավելացմանը, անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին և ես իմ տպավորություններն ու առաջարկները ներկայացրել եմ Պաշտպանության նախարարին՛՛:

 

 

  • Կիսվել: