Քննարկվել են զինվորական անձնակազմի բարեկեցության ու հոգեկան առողջության ապահովման հարցերը
Նոյեմբերի 8-ին «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում, բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր սեղան-երկխոսությանը ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը և հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
Քննարկումներ ծավալվեցին զինվորական անձնակազմի բարեկեցության ու հոգեկան առողջության ապահովման, ոլորտում մարդու իրավունքների խթանման և վերահսկողական ինստիտուտների ուժեղացման հարցերի շուրջ։