հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քննարկվել են քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:
Երկուստեք կարևորվել են ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

  • Կիսվել: