կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մինչ Ներքին Հանդի վերջին դեպքերը ՊՆ-ում քայլեր չեն արել. «Ժողովուրդ»

Մինչ Ներքին Հանդի վերջին դեպքերը ՊՆ-ում քայլեր չեն արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչու՞ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմի 4 զոհից հետո Պաշտպանության նախարարությունը ԳՇ պետի տեղակալների նշանակման կամ նրանց փոփոխության մասին մտածեց, ինչո՞վ էին մինչ այս զբաղված ՊՆ-ում, երբ մեր երկիրը պատերազմի մեջ է:

Ինչպես հայտնի է, փետրվարի 13-ին Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, 1 վիրավոր: Պարզվում է՝ դեպքից հետո ՊՆ-ում սկսվել են կադրային նշանակումներ ու փոփոխություններ։ Կամո Քոչունցը ազատվեց ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, և նրա փոխարեն ՊՆ ԳՇ պետի տեղակալ նշանակվեց Արթուր Երոյանը: Մինչ այդ պատերազմող երկրում ԳՇ պետի տեղակալի երկու պաշտոն տևական ժամանակ շարունակում էին թափուր մնալ, ու ՊՆ-ում սթափվեցին այն բանից հետո, երբ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, ու մեկը մյուսի հետևից սկսեցին նշանակումներ կատարել:

Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի14-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվեց Կարեն Գրիգորյանը: Ստացվում է, որ մինչև դժբախտությունը մեր դուռը չի հասնում, գործուն քայլեր չեն իրականացնում իշխանությունները:»։

  • Կիսվել: