կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել է տարեվերջյան այց ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի

ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել է տարեվերջյան այց ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել է
տարեվերջյան այց հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։

ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ N զորամաս և մարտական հենակետեր,
զրուցել զինծառայողների հետ, տեղում ծանոթացել նրանց առօրյային, մարտական հերթապահության կրման պայմաններին, ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:

ԶԼՄ ներկայացուցիչները տարեվերջյան այցի շրջանակում նաև բանակային ռեպորտաժներ ու հրապարակումներ են պատրաստել՝ տոնական օրերին հեռարձակելու նպատակով։
Հիշեցնենք, որ տարվա ընթացքում պաշտպանության նախարարությունը
գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար
կազմակերպել է մի շարք տարաբնույթ միջոցառումներ։

  • Կիսվել: