շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՊՆ–ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

ՊՆ–ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2026 թվականի հուլիսի 2-ը:

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 7-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.

ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 14 հաստիք,

ձյուդո, թաեքվոնդո՝ 3 հաստիք,

օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 4 հաստիք,

շախմատ՝ 1 հաստիք,

ֆուտբոլ՝ 8 հաստիք:

  • Կիսվել: