Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ–ն հաստատեց դեպքը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է բանակում հերթական զոհի մասին տեղեկությունը։ «Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,–ասացին ՊՆ–ից։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել, զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։
Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն։
Պաշտոնական տեղեկություն այս պահին դեպքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։



