կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՊՆ հայտարարությունը՝ Սյունիքում ծառայողական բնակարաններ զբաղեցնող շահառուների վերաբերյալ

ՊՆ հայտարարությունը՝ Սյունիքում ծառայողական բնակարաններ զբաղեցնող շահառուների վերաբերյալ

Ի գիտություն Սյունիքի մարզի բնակարանային հաշվառման ընդգրկված և սեփականության իրավունքով տրամադրման ենթակա ծառայողական բնակարաններ զբաղեցնող շահառուների.
 
ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման պահանջների և ՀՀ ՊՆ 2017 թվականի մայիսի 17-ի N 450 հրամանի հավելված 2-ի համաձայն` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 38ա, Գորիս քաղաքի Վանքի տափ 7ա և 7բ, Սիսիան քաղաքի Ա.Մանուկյան 2 և Սիսական 50ա շենքերի բնակարանային հաշվառման ընդգրկված շահառուներին առաջարկվում է բնակելի տարածություններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրման նպատակով ներկայացնել կից զեկուցագիրը (դիմումը)՝ անհրաժեշտ փաստաթղթերով:
 

  • Կիսվել: