կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կանանց գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է (տեսանյութ)

Կանանց գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է (տեսանյութ)

Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր
ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։

Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝
նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով
բազմապատկելու արդյունքում ստացված չափով։

6-ամսյա ժամկետը լրանալուց հետո մասնակիցները կարող են ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից:

  • Կիսվել: