երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի ջոկատը «Էրատո» անվանելու մասին

Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի ջոկատը «Էրատո» անվանելու մասին

Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են, Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում: Ինչն է այստեղ վատ, դավաճանությո՞ւն է: Պետք է գնային սալոններում լինեին, որ ճիշտ լինե՞ր: Այս մասին այսօր Աբովյանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ասում են՝ ինչու է ջոկատի անունն Էրատո: Որովհետև Էրատոն Տիգրան Մեծի թոռն է, հայոց թագուհի է: Ասում են, որ նա վերջին թագուհին է: Ասում ենք, որ մենք կիսատ թողածն ենք վերցնում, պետք է վերցնենք, որ պետությունը չընդհատվի՛՛:

Փաշինյանը նաև հավելեց. ՛՛Ոհմակի նման իմ ընտանիքի անդամների մասին ինչ ասես ասում են, որովհետև իրենք այդպիսին են՛՛:

  • Կիսվել: