երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորվել

Նոյեմբերի 18-ին ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: