կիրակի, հունվար 19
19 / 1 / 2025
Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի պաշտպանության նախարարին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի պաշտպանության նախարարին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինկհին, որում, մասնավորապես, ասված է.

«Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ունեցած փորձն արդյունավետորեն կշարունակեք ներդնել Հնդկաստանի պաշտպանության ամրապնդման գործում:

Թույլ տվեք մաղթել Ձեզ նորանոր ձեռքբերումներ Ձեր այս պատասխանատու պաշտոնում և երախտիքի խոսք հայտնել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն անձամբ սատարելու և առաջ մղելու համար»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: