երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պապիկյանը հանդիպել է պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Պապիկյանը հանդիպել է պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Դեկտեմբերի 25-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության
նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը գերատեսչությունում հավատարմագրված և 2023 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած
ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Պապիկյանը համառոտ
ներկայացրել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները և պատասխանել
ԶԼՄ ներկայացուցիչների՝ պաշտպանական բնագավառին վերաբերող հարցերին։

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հանձնել է շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ։

  • Կիսվել: