ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պապիկյանի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ

Պապիկյանի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ողջ անձնակազմը տոներին ընդառաջ պարգևավճար կստանա։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հարց. Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում զինծառայողների՝ տոներին ընդառաջ դրամական պարգևատրում ստանալու վերաբերյալ: Սակայն հստակ արձագանք պաշտպանության նախարարությունից չկար:

Պատասխան. Ինչպես նախորդ 3 տարիներին, այս տարի ևս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, տոներին ընդառաջ, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը կստանա պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափով:

  • Կիսվել: