ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ով է ՊՆ այն պաշտոնյան, ում մեղադրանք է առաջադրվել «Օրսիս-Արմս» ընկերության հետ զենքի գնման մրցույթի խափանման պատճառով

Ով է ՊՆ այն պաշտոնյան, ում մեղադրանք է առաջադրվել «Օրսիս-Արմս» ընկերության հետ զենքի գնման մրցույթի խափանման պատճառով

Ինչպես արդեն նշվել էր, «Օրսիս-Արմս» ընկերության հետ զենքի գնման չկայացած մրցույթի ընթացակարգերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ պաշտոնատար անձի, որի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է: InfօPort.am-ին հաջողվել է ճշտել թե ով է այդ պաշտոնյան:

Ըստ կայքի ՊՆ աղբյուրների, պաշտոնյան ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են և որին հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի պետ Արթուրի Գալստյանն է:

Հիշեցնենք, որ InfoPort.am-ը սեփական հետաքննություն էր անցկացրել «Օրսիս-Արմսի» հետ տապալված մրցույթի առնչությամբ և հոդվածաշարով անդրադարձել դրա պատճառներին:

Ըստ հետաքննության` մրցույթի տապալման պատճառ է հանդիսացել այն, որ «Օրսիս-Արմսը» ի սկզբանե պարտավորվելով ՀՀ Զու-ին մատակարարել ռազմական նշանակության ջերմատեսիլ սարքեր հետագայում փորձել է դրանք փոխարինել որսորդական չափանիշներին համապատասխանող սարքերին:

Մեր գործակալությունը Մոսկվայի մասնագիտացված խանութներից մեկից նույնիսկ ձեռք էր բերել այդ սարքերից և ուղարկել անկախ փորձաքննության, որի արդյունքները նույնպես հավաստել էին, որ դրանք ավելի շատ նախատեսված են որսի, քան ռազմական նպատակների համար:

Ինչ վերաբերվում է Արթուր Գալստյանի դերին այս ամբողջ պատմության մեջ, ապա հենց նա այդ գործարքները հովանավորել: Գալստյանը ՀՀ ԶՈՒ գնդապետ Գեւորգ Մանուկյանի հետ միասին ժամանակին հիմնադրել է ORSIS-ի հայաստանյան ներկայացչությունը։ Սակայն վերջին սկանդալային պատմություններից հետո նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում, իրենց բաժնեմասերը փոխանցելով այլ սեփականատերերի:

  • Կիսվել: