կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 4 օրվա տեսանյութ էր. Պաշտպանության նախարարը՝ հայկական բնակավայրերի մոտ ադրբեջանցիների հայտնվելու մասին

4 օրվա տեսանյութ էր. Պաշտպանության նախարարը՝ հայկական բնակավայրերի մոտ ադրբեջանցիների հայտնվելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան, պատասխանելով «Զինուժ մեդիա»-ի հարցերին, անդրադարձել է հայկական բնակավայրերի մոտ ադրբեջանցիների հայտնվելու մասին տեսանյութերին․

«Տեսանյութերը, որոնք ի հայտ են գալիս, մի քանի օր առաջվա են։ Միջադեպեր կարող են լինել, որ գան սահմանի մոտ, և հիմա էլ աշխատանքներ են տարվում։ Այստեղ մտահոգվելու որևէ բան չկա, պետք է շատ ուշադիր լինել, և եթե այդպիսի դեպքեր են տեղի ունենում, որոնք անհասկանալի են մեր քաղաքացիների համար, պետք է կապվեն ԱԱԾ-ի  «թեժ գծին» և այդ ինֆորմացիան ամբողջովին ներկայացնեն, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի բացահայտվի՝ ինչ է եղել, և հանրությունը իմանա։ Բայց պետք չէ պանիկայի ենթարկվել։ Այդ տեսանյութը, որ համացանցում շրջանառվում է, 4 օրվա է»,- ասել է նախարարը։

  • Կիսվել: