երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

Մարտի 29-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նորակոչիկները երդվել են հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով  պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։

  • Կիսվել: