ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Նոր նշանակումներ՝ Հատուկ բանակային կորպուսում

Նոր նշանակումներ՝ Հատուկ բանակային կորպուսում

Բագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

 

Բագրատ Մաթևոսյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ»,-ասված է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագրում։

 
 

Մեկ այլ հրամանագրով՝ Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:

  • Կիսվել: