շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում. երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ

Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում. երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ

Ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

ՀՀ քաղաքացի հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:


  • Կիսվել: