հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
N բանակային զորամիավորումում Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին (տեսանյութ)

N բանակային զորամիավորումում Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին (տեսանյութ)

Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ,
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի
ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող
ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև, Սուրեն
Պապիկյանը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների
հետ։

Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների
ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով,
պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում
իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։

Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է
զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։

 

  • Կիսվել: