շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մուրադովն ասել է, որ կրակոցների հարցով խոսել է Ալիևի հետ. Վաղարշակ Հարությունյան

Մուրադովն ասել է, որ կրակոցների հարցով խոսել է Ալիևի հետ. Վաղարշակ Հարությունյան

Հրադադարից հետո Ղարաբաղում եւ Սյունիքի մարզում ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցների ձայներ են հնչում: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

՛՛Մենք ֆիքսում ենք այդ դեպքերը եւ տեղեկությունը փոխանցում խաղաղապահ ուժերին, եթե խոսքը Ղարաբաղի մասին է՛՛,-ասաց նա:

Ապա նախարարը հավելեց. ՛՛Ես այսօր հանդիպել եմ Մուրադովի հետ եւ բարձրացրել այդ հարցը: Նա իր հերթին ասել է, որ այդ մասին խոսել է Իլհամ Ալիեւի հետ: Հարցը մնում է մեր օրակարգում՛՛:

 

 

 

  • Կիսվել: