շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Միայն մեր բանակն է կանգնեցրել ադրբեջանական ուժերին, իսկ Սիսիանի օդակայանում տեղակայված ռուսական ուժերը կարծես խուլ լինեն ու չլսեն համազարկերը. Իոաննիսյան

Միայն մեր բանակն է կանգնեցրել ադրբեջանական ուժերին, իսկ Սիսիանի օդակայանում տեղակայված ռուսական ուժերը կարծես խուլ լինեն ու չլսեն համազարկերը. Իոաննիսյան

Շրջում եմ Սիսիանի տարածաշրջանի արևելյան հատվածներով։ Ինտենսիվ հրետանային ու հրաձգային մարտը շարունակվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրազեք քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

՛՛Մարտական գործողությունների տարածքում չկան ոչ ռուսական սահմանապահներ, ոչ խաղաղապահներ, ոչ էլ այլ ուժեր։ Միայն մեր բանակն է կանգնեցրել ու պահում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք մտած ադրբեջանական ուժերին։

Իսկ Սիսիանի օդակայանում անցյալ տարեվերջից տեղակայված ռուսական ուժերը կարծես խուլ լինեն ու չլսեն համազարկերը, գնդացրի ձայներն ու արկերի պայթյունները։

Ամեն կերպ պետք է աջակցել բանակին։ Ամեն մեկս ոնց կարող ենք աջակցենք՛՛։

 

  • Կիսվել: