Մի աղջիկ 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել պատերազմ. Հովհաննիսյանը՝ զինծառայող հայուհիների մասին
Այսօր ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ռազմաճակատում գտնվող կին զինծառայողներին:
՛՛Ես այսօր աչքովս տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, իրենց հիանալի են դրսևորում, մեկ ճանճ անգամ շարժվող գետնի վրա չի վրիպում իրենց հակատանկային միջոցների խոցումից:
Նախորդ օրերին տեսել եմ դիպուկահար, հրետանավոր կնոջ, չեմ տեսել, բայց մեկ վաշտի հրամանատար աղջկա մասին եմ լսել, շատ կուզեմ ծանոթանալ իր հետ:
Մեր աղջիկները, կանայք ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են:
Երեկ ծանոթացել ենք աղջկա հետ, որը վեց ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ. պրոֆեսիոնալ զինվորական՛՛,-նշեց նա: