չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեզ արդեն այլ բան չի մնում, քան վերջնական հաղթանակն արձանագրելը. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Մեզ արդեն այլ բան չի մնում, քան վերջնական հաղթանակն արձանագրելը. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով տեսանյութ:

՛՛Երբ գիտակցում ես, որ քեզ հետ Ստեփանակերտ եկած երեք փխրուն աղջիկների, որդուդ և քո կյանքը, այնպես ինչպես Ստեփանակերտի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը մազից է կախված, և ամեն վայրկյան իրավիճակը կարող է անշրջելի դառնալ:

Երբ ամուսինդ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նույն այդ հրթիռների տակ, այնուամենայնիվ, հասնում է Ստեփանակերտ, արձանագրում ես, որ վերմարդկային հովանավորչության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն:

ԵՎ մեզ արդեն այլ բան չի մնում, քան վերջնական ՀԱՂԹԱՆԱԿՆ արձանագրելը։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #Artsakhstrong՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: