երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեր ԶՈւ-ին հաջողվել է դիրքերի բարելավումներ իրականացնել. Հովհաննիսյան

Մեր ԶՈւ-ին հաջողվել է դիրքերի բարելավումներ իրականացնել. Հովհաննիսյան

Այսօր ողջ օրը ողջ ռազմաճակատի երկայնքով շարունակվել են մարտերը, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Այս մասկն այսօր ճեպազրույցումա սաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել:

Բացի դրանից, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում:

Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն:

Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները տարբեր ուղղություններով: Կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ՛՛,-ասաց նա:

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ ասաց. ՛՛Հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, իսկ այս պահին՝ մեր ճեպազրույցի ժամանակ,  Մնացականյանը հանդիպում է Իրանի ԱԳՆ-ի տեղակալ Արաղչիի հետ՛՛:

 

 

 

 

 

 

  • Կիսվել: