կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են

Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են մինչև օգոստոսի 30-ը:

Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 30-ը, ժամը 10:00-ից 17:00-ն (բացի հանգստյան և ոչ աշխատանքային օրերից): Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում, որըլրացվումէ տեղում, կամ  էլեկտրոնային  (www.monte.am  կայքում),
  2. Տեղեկանք՝հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացնել անձամբ),
  3. Ձև 63 ևքաղվածք՝երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից,
  4. Ինքնակենսագրություն (դիմորդիձեռագրով),
  5. 10-րդդասարանընդունվելու համար 9-ամյա՝ հիմնական կրթության վկայականը,
  6. Ծննդյանվկայականը (անձնագիրը) և պատճենը,
  7. ՀԾՀ (սոցքարտ) քարտըև պատճենը,
  8. 3x4 չափի 4 լուսանկար,
  9. Ծնողիանձնագրիև սոցքարտի պատճենները:   

 Ռազմամարզական վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով: Վարժարանի սաների համար սահմանվելու է կրթաթոշակ։ 

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության և քննությունների հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ +374 (60) 71-30-00, +374 (60) 71-30-03, +374 (60) 71-30-01,  +374 (99) 04-26-22  +374 (91) 99-95-30 հեռախոսահամարների միջոցով կամ այցելելով ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան (ք. Դիլիջան, Պարզ լճի 5, 24/1, 26/1)։

  • Կիսվել: