չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մարտական դիրքերում վիրավորում ստացած զինծառայողի ոտքերն ամպուտացվել են

Մարտական դիրքերում վիրավորում ստացած զինծառայողի ոտքերն ամպուտացվել են

Ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողը վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Իջևանի ԲԿ-ից։

«Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել են ԲԿ-ից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր Իջեւանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջեւանի ԲԿ տեղափոխված զինծառայողի մասին։ Նա հայտնել էր նաև, որ զինծառայողի երկու ոտքերը խիստ վնասված են ականի պայթյունից։

Նղենք, որ մինչ այս պահը ՀՀ ՊՆ-ն այս միջադեպի առնչությամբ որևէ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։

  • Կիսվել: