հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մանվել Գրիգորյանը մեկնել է առաջնագիծ․ նա դիմել է կոչով

Մանվել Գրիգորյանը մեկնել է առաջնագիծ․ նա դիմել է կոչով

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կոչով դիմել է -ողովրդին, հայտնելով, որ մեկնում է Արցախ․

<Միանալով Արցախի նախագահի ու ժողովրդի կոչին` դիմում եմ բոլոր կամավորներին՝ քաղաքացիական ու նախկին զինվորականներին, ազատամարտն ու Ապրիլյան քառօրյան հաղթած հայ ազգի բոլոր զավակներին:

Բոլորիդ, ովքեր թշնամու սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից կազմ ու պատրաստ սպասում եք: Այլևս ժամն է՝ մեկնելու առաջնագիծ, բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ պատերազմը:

 

Ես, անձամբ ոտքի եմ կանգնած այս պահին՝ ինձ հետ պատրաստ կամավորներով շարժվելու դեպի Արցախ, ժողովուրդն ու բանակը ունեն մեր կարիքը, ողջ աշխարհասփյուռ հայությանը կոչ եմ անում՝ դեպի առաջ հայրենյաց հողը պաշտպանելու, այլևս հապաղել չի կարելի>:

  • Կիսվել: